Միջազգային

Թուրքիայում սիբիրախտի բռնկում Է արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում սիբիրախտի բռնկում Է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 70 մարդ Է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որ արձանագրվել Է Թուրքիայի տարածաշրջաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորը»:

«Տրապիզոնի նահանգի մունիցիպալ իշխանությունների՝ 2018 թվականի փետրվարի 10-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիայի հյուսիսի Աքչաաբաթ բնակավայրում, որը ելք ունի դեպի Սեւ ծով, սիբիրախտի բռնկում Է արձանագրվել: Հոսպիտալացվել Է ավելի քան 70 մարդ, որոնցից երեքի մոտ ախտորոշումը հաստատվել Է լաբորատոր եղանակով:

Մեկ կին մահացել Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ համաճարակաբանական հետաքննության տվյալներով, որոնք կատարել են Թուրքիայի առողջապահության մամինները, բռնկումը կապված Է հիվանդ կովերի կտրատման եւ սննդի մեջ ախտահարված մսի գործածման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում