Միջազգային

Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են համակարգել հատուկ ծառայությունների գործողությունները Սիրիայում

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են համակարգել հատուկ ծառայությունների գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի իրադրությունը, պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Պայմանավորվածություն Է ձեռք բերվել ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ու հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկչական այն խմբավորումների դեմ պայքարելու նպատակով, որոնք խախտում են մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում