Տարածաշրջանային

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով և հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,- ասել է Բրինկը: Նա հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Ադրբեջանում:

Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա Արցախի Հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում