Ադրբեջան

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Բաքվի հերթական մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Բաքվի հերթական մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական մեղադրանքները հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Ադրբեջանի պաշտպանության հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին, ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը վերջին օրերին պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե իբր սահմանի տարբեր հատվածներում հայկական զինված ուժերը կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած բոլոր նմանատիպ հաղորդագրությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում