Սոչիում Սիրիական կոնգրեսը քվեարկել Է Սահմանադրության բարենորոգման օգտին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30-ի ուշ երեկոյան փակվել Է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի դրանից, կոնգրեսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դրա մասնակիցները հավաստել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության եւ կրոնական մոլեռանդության դեմ պայքարին:
Մասնակիցները նաեւ հանդես են եկել միասնական բանակի եւ ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք Է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, թեկնածուների ցուցակը հաստատված Է 150 մարդու կազմով (100 մարդ կառավարությունից՝ ներքին չափավոր ընդդիմության հաշվառմամբ, եւ 50-ն արտաքին ընդդիմությունից), որը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ կսկսի առաջարկություններ պատրաստել երկրի Սահմանադրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: