Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էր Ռիադը 106 մլրդ դոլար Է վերադարձրել կոռուպցիայի մեջ կասկածվողների հետ գործարքների արդյունքում. Al Arabiya

Էր Ռիադը 106 մլրդ դոլար Է վերադարձրել կոռուպցիայի մեջ կասկածվողների հետ գործարքների արդյունքում. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան 106 մլրդ դոլար Է վերադարձրել կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազների, նախկին նախարարների եւ ձեռնարկատերերի հետ մինչդատական կարգավորման շրջանակներում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, հունվարի 30-ին հայտարարել Է թագավորության գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ գործով անցել Է 381 մարդ. հակակոռուպցիոն արշավի շրջանակներում ձերբակալվածներից կալանքի տակ Է մնում 56 մարդ: Առաջարկված այլընտրանքից հրաժարվածների գործերը հանձնված են դատարան, նրանց անունները չեն հրապարակվում:

Հունվարի 30-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ սաուդցի այն արքայազնները, նախկին նախարարներն ու ձեռնարկատերերը, որոնք ձերբակալվել Էին կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում, լքել են Ritz Carlton հյուրանոցը:

Սպասվում Է, որ փետրվարի 14-ից հյուրանոցն աշխատանքը կվերսկսի սովորական ռեժիմով: Հունվարի 24-ին Էր Ռիադը հայտարարել Էր հետաքննության ավարտվելու մասին, որով անցել են թագավորության տասնյակ բարձրաստիճան հպատակներ: Հաղորդվել Է, որ մինչդատական կարգավորմանը համաձայնել Է ձերբակալվածների մեծամասնությունը:

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գլխավորությամբ, Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում կալանքի տակ Էր առել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետծառայողների եւ ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ:

Ինչպես հայտարարել Է գահաժառանգը, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել Է գործարքին՝ իրենց ակտիվների մի մասը փոխանցելով իշխանություններին՝ հասցված վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել Էր 100 մլրդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am