Միջազգային

Մեծ Բրիտանիայում կին ոստիկաններին թույլատրել են հանվել ու լաց լինել

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում կին ոստիկաններին թույլատրել են հանվել ու լաց լինել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Նոթինգեմշիրի կոմսությունում կին ոստիկաններին աշխատավայրում «լացի» հատուկ սենյակ են տրամադրել, որպեսզի նրանք հաղթահարեն հույզերը դաշտանադադարի ժամանակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Աշխատակցուհիներին կթույլատրեն հաճախակի ընդմիջումներ անել, հնարավորություն կտան օգտվելու ցնցուղարանից, ինչպես նաեւ կտրամադրեն օդափոխիչ կամ Էլ կնստենցնեն թեթեւակի քամի փչող տեղում: Նոր կանոնների համաձայն՝ կանայք նաեւ պետք Է հնարավորություն ունենան շորերը փոխել կամ հանել հագուստի մի մասը՝ հաղթահարելու համար ջերմության հորդումը, որը դաշտանադադարին բնրոշ ախտանիշներից մեկն Է: Բացի դրանից, ոստիկանները պետք Է ունենան նաեւ «անձնական տարածք», որտեղ նրանք կարողանան «փոքր-ինչ հանգստանալ, լաց լինել կամ Էլ զրուցել գործընկերների հետ»:

Նրանց թույլ կտան աշխատանքի գալ ավելի ուշ, իսկ նրանց առաջադրանքի ուղարկելու ռիսկը կգնահատեն լրացուցիչ: Նոթինգեմշիրի ոստիկանությունն այս կանոնները սահմանել Է, որովհետեւ միջին տարիքի կանայք հաճախ են ծառայությունից հեռացել հենց դաշտանադադարի՝ խանգարող ախտանշանների պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում