Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը Բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Բակո Սահակյանը Բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Սերժ 
Սարգսյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:

Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ եւ փոխել պատմության ընթացքը:

Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները եւ գործելով նոր սխրանքներ:

Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:

Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,

Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]