Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում առնվազն 41 մարդ Է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Հարավային Կորեայում առնվազն 41 մարդ Է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում հրդեհից զոհվածների թիվը շարունակում Է աճել. Ռյոնհապ գործակալությունը հայտնել Է 41 զոհվածների մասին: Նաեւ տուժել Է 79 մարդ, որոնցից ինը ծանր վիճակում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրդեհը բռնկել Է հունվարի 26-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 07:32-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:32-ին) Կյոնսան-Նամդոյի նահանգի Միլյան քաղաքի Սեջոն թագավորի անվան հիվանդանոցի առաջին հարկում: Ինչպես նշում Է Ռյոնհապը, բռնկումը, ենթադրաբար, տեղի Է ունեցել անհատեգաձգելի օգնության բաժանմունքում: Հրդեհը մարելու համար պահանջվել Է մոտավորապես երկու ժամ: Այդ պահին հիվանդանոցում գտնվում Էր 111 պացիենտ:

Երկրի նախագահ Մուն Չժե Ինը արտակարգ խորհրդակցություն Է գումարել: Նա պահանջել Է միջոցներ ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]