ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի արդեն 1,7 մլն օրինակ Է վաճառվել. CNN
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի արդեն 1,7 մլն օրինակ Է վաճառվել. CNN](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920185.jpg)
Նրա հաշվարկների համաձայն՝ «ներկայում տպագրված Է գրքի 1,5 մլն օրինակ կարծր շապիկով»:
Ինչպես նշում Է CNN-ը, Վուլֆը դեռեւս հեռու Է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հաջողությունից: Նրա «Հարրի Փոթերը եւ Մահվան ընծաները» գիրքը 2007 թվականին 8,3 մլն տպաքանակով վաճառվել Էր միայն առաջին 24 ժամվա ընթացքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի Է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր Է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում Է, որ Դոնալդ Թրամփը չԷր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար Էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած Էին նախագահի հոգեկան առողջությունից:
Սպիտակ տունը կտրականապես ժխտում Է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ Է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը:
Ավելի վաղ Hollywood Reporter-ը հայտնել Է, որ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի Էկրանավորման իրավունքը ձեռք Է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում Է միլիոնավոր դոլարների: Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: