Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է  «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:

 Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև ԳԴՀ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` ՀՀ ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախատեսվում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի մասնակցությունը «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am