Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը

Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաքում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը: Ձեռնարկությունում, որը մտնում Է Syrian Arab Electronic Industries Company պետական կորպորացիայի կազմի մեջ, մտադիր են 2017 թվականի արդյունքներով հասնել 10 հազար հեռուստաընդունիչ պլանային ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է հավաքման արտադրամասի պետ Մուհամեդ Ալ Շեյխը:

«Ձեռնարկությունը գործարկվել են ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մի քանի տարի այս գործարանը պարապուրդի Էր մատնված պատերազմի պատճառով: Ուստի այժմ մենք փորձում ենք կարգաբերել արտադրությունը, բայց արդեն ունենք պլաններ, թե ինչպես այն ընդլայնենք: 2017 թվականի արդյունքներով պլանավորում ենք հասնել 10 հազար հատի ցուցանիշին, բայց արդյունքներն առայժմ չենք ամփոփել: Հետագայում կարող ենք թողարկել տարեկան 30 – 40 հազար հեռուստացույց»,- ասել Է նա:

Նախապատերազմյան տարիներին պետական կորպորացիան թողարկում Էր տարբեր տեսակի արտադրանք. հեռուստացույցներից մինչեւ սառնարաններ եւ օդորակիչներ: Այն հիմնվել Է 1960 թվականին եւ Մերձավոր Արեւելքում առաջիններից մեկն Է գործարկել հեռուստացույցների արտատադրություն՝ սեփական առեւտրական մակնիշով՝ Syronics, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am