Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկն ընթացիկ տարում գլոբալ տնտեսության աճի տեմպերի արագացում Է կանխատեսում

Համաշխարհային բանկն ընթացիկ տարում գլոբալ տնտեսության աճի տեմպերի արագացում Է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կբարձրանան մինչեւ 3,1 տոկոս, բայց հետագա աճի ներուժը մտահոգություն Է հարուցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ հունվարի 9-ին հրապարակված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում:

«2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կբարձրանան մինչեւ 3,1 տոկոս, սակայն հետագա աճի ներուժն անհանգստություն Է հարուցում: Սպասվում Է, որ համաշխարհային տնտեսությունում առկա պահուստներն աստիճանաբար կսպառվեն»,- նշված Է փաստաթղթում:

ՀԲ-ի կանխատեսումներով՝ «շատ ավելի հաջող, քան սպսվում Էր, 2017 թվականից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2018 թվականին կարող են հասնել 3,1 տոկոսի ներդումների հետագա վերականգնման, արդյունաբերության եւ առեւտրի վերելքի հաշվին, ինչպես նաեւ հումքի գների կայունացման շնորհիվ, որը բարենպաստ Է ազդում զարգացող երկրների հումքային ապրանքներ արտահանողների դրության վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]