Տարածաշրջանային

Իրեն «հերոս» հռչակած Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը համացանցում հայտնված տեսանյութից հետո խայտառակ է եղել

1 րոպեի ընթերցում

Իրեն «հերոս» հռչակած Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը համացանցում հայտնված տեսանյութից հետո խայտառակ է եղել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, ով Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարել էր, թե ինքը հեղաշրջման փորձի օրը զինված սպասել է Մեջլիսի բակում և պատրաստ եղել ինքնազոհաբար պայքարել, համացանցում հայտնված տեսանյութի պատճառով խայտառակ է եղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական T24 կայքի կողմից հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է Զեյբեքչին կրակոցի ձայներ լսելուն պես թիկնապահներով շրջապատված խուճապահար փախչում դեպի Թուրքիայի խորհրդարանին հարակից ավտոկայանատեղի:

Զեյբեկչին հեղաշրջման փորձից հետո հայտարարել էր, որ եթե խռովարարները մտնեին խորհրդարան, ապա չէին կարող ողջ դուրս գալ այնտեղից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում