Թուրքիա

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 119 անձի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«119 կասկածյալ է ձերբակալվել 23 նահանգներում «Գուրզ-10» գործողության արդյունքում, որն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջին հինգ օրերի ընթացքում», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում։

Գործողությունն իրականացվել է Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Բիթլիսում, Հաթայում, Իզմիրում և այլ նահանգներում։

Երլիքայան ավելի վաղ հայտնել էր ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 3500 կասկածյալի ձերբակալության մասին։ Նմանատիպ գործողությունները Թուրքիայում անցկացվում են պարբերաբար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում