Թուրքիա

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքի Քահրամանմարաշ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ 5 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով 09։31-ի սահմաններում։ Աղբյուրը Էվրի քաղաքի մոտ է մոտավորապես 7 կիլոմետր խորության վրա և Գազիանթեփ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Քաղաքն ունի ավելի քան 1,5 միլիոն բնակչություն։

Գերատեսչությունը նշել է, որ աղետի բացասական հետևանքները դեռ չեն գրանցվել։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում