Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սա կողմնակալ և հակահայկական հայտարարություն է. Շարմազանովը նամակ է հղել Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին

Սա կողմնակալ և հակահայկական հայտարարություն է. Շարմազանովը նամակ է հղել 
Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ, որոնցում խեղաթյուրվում է իրականությունը եւ ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը նշել է. «Սա կողմնակալ եւ հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին: Խոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որեւէ առնչություն չունեն եւ չէին էլ կարող ունենալ: Այդ մասին 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսական «Независимая газета» թերթին տված հարցազրուցներից մեկում լավագույնս արտահայտվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ նշելով, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմությունն է կազմակերպել իրեն տապալելու համար, եւ հայերը ոչ մի առնչություն չունեն»:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այսուհետ կարվի հնարավորը՝ Պարագվայի օրենսդիրներին Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը տեղ հասցնելու եւ այդպիսով կեղծ բանաձեւերի ընդունումից խուսափելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]