1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ»-ը վերափոխվում է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի»

 «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ»-ը վերափոխվում է 
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի»

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշումներից մեկում, ըստ որի՝ «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ»-ը դառնում է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 21-ի նիստում:

Ըստ հիմնավորման, այս փոփոխությունը նվագախմբին ավելի լայն հնարավորություն կընձեռի՝ հանդես գալու միջազգային ասպարեզում և հավասար մրցակցություն ունենալու համաշխարհային տարբեր հարթակներում:

«Ներկայում նվագախում­բը հանդես է գալիս որպես լիովին կայացած, հասուն միավոր, որը յուրաքանչյուր տարի հանդիսատե­սին է մատուցում ավելի քան 65 համերգ` ներկա­յացնելով դասականից մինչև ժամանակա­կից կոմպոզիտորների ստեղծագործություն­ներ ընդգրկող լայն երկա­ցանկ: Սակայն անվանման մեջ «երիտասարդական» բառը սահմանափակում է նրա՝ միջազ­գային ասպարեզում հանդես գալու հնարավորությունը, քանի որ աշխարհում երիտասար­դական նվագախմբերը չեն գործում հստակ համերգաշրջանի ցանկով և տարեկան հանդես են գալիս ընդամենը 3-ից 4 համերգներով և նույն ծրագրերով»,- ասված է հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, որն ունի հստակ ծրագիր, համագործակ­ցության լրջագույն առա­ջարկներ:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ում կգործեն երեք կոլեկտիվ ուղղություններ՝ սիմֆոնիկ նվագախումբ, երիտասարդական նվագախումբ և երգչախումբ, որի կազմում կընդգրկվեն երիտասարդ կատարողներ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Այսպիսով, արդեն իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա նոր կազմով և նոր սերնդի ներկայացուցիչներով:

Անվանափոխությունից հետո նվագախումբը հնարավորություն կունենա հանդես գալու այլ հարթության վրա՝ համագործակցելով հա­մաշխարհային խոշոր գործակալությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]