Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հավանություն Է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը

ԱՄՆ-ը հավանություն Է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը
 ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post թերթը:

Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք:

Ավելի ուշ Պետական դեպարտամենտում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային պաշտպանական սպառազինություններ անմիջականորեն չի վաճառել եւ անհատույց չի տվել: Սակայն դրանից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը հավաստել Է, որ իրոք «տրվել Է սահմանափակ քանականության ամերիկյան արտադրության հրազենի եւ թեթեւ սպառազինության Ուկրաինա առեւտրային արտահանման թույլատրագիր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]