Միջազգային

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի պատմության մեջ առաջին անգամ պատժիչ ընթացակարգ գործարկեց Լեհաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի պատմության մեջ առաջին անգամ պատժիչ ընթացակարգ գործարկեց Լեհաստանի դեմ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը պատժիչ ընթացակարգ Է գործարկել Լեհաստանի դեմ դատարանի անկախության հիմնարար սկզբունքը խախտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ-ի հաստատություններում:

«ԵՀ-ն Լեհաստանի նկատմամբ ընթացակարգ գործարկելու որոշում Է ընդունել ըստ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի»,-հայտարարել Է նա:

Դա տեղի Է ունեցել Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ: Այժմ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածով Վարշավան կարող Է ձայնի իրավունքից զրկվել ԵՄ-ի խորհրդում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում