Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրարշավը

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրարշավը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել Է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: ՌԴ Դաշնության խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված Է «Ռոսիյսկայա գազետա»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ Է մտնում հրապարակման օրվանից, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը:

Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել Է դեկտեմբերի 6-ին: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ճշտել Է, որ հանդես Է գալու որպես ինքնառաջադրված: Ըստ օրենքի այդ դեպքում թեկնածուն նախ պետք Է նախաձեռնող խումբ ստեղծի իրեն աջակցող 500 ընտրողների կողմից, իսկ այնուհետեւ առնվազն 300 հազար ստորագրություն ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am