Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել

Գիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցի զգացումը կարելի Է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով: Հետազոտության արդյունքները հրապարակված են PHAS պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, հակված են կերակրի «Էմոցիոնալ» ընդունման, նույնիսկ եթե նրանք քաղցած չեն: Ուտի անհրաժեշտ Է ներգործել լիմբային համակարգի վրա, որը պատասխանատու Է զգայարանների, ինչպես նաեւ ագրեսիայի եւ սթրեսի դրսեւորման համար:

«Սնվելու վարքը վերահսկվում Է զանազան նեյրոններով եւ նեյրոնային շղթաներով, որոնք կենտրոնացած են հիմնականում կաթնասունների հիպոթալամուսում եւ հետին ուղեղում»,- ասված Է հետազոտության մեջ: Գիտնականները կլոզապին-N-օքսիդ նեյրոլեպտիկ են ներարկել մկների օրգանիզմ, որը ներգործում Է միջնորմային կորիզների նեյրոնների վրա:

Դրա հետեւանքով նեյրոլեպտիկ-պատրաստուկ ստացած մկներն սկսել են ավելի քիչ սնունդ գործածել: Ըստ որում կլոզապին-N-օքսիդի ներարկումից կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: Գիտնականները հուսով են, որ այս մեթոդիկան կարելի կլինի արդյունավետ կերպով կիրառել մարդկանց ավելորդ քաշի դեմ պայքարելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am