Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Ապրիլ

ԱՄՆ-ը մտադիր չԷ խոչընդոտել Ասադի պաշտոնավարմանը մինչեւ 2021 թվականը. The New Yorker


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը մտադիր չԷ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հայտնել Է The New Yorker հանդեսը:

Եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների թվից նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը «պատրաստ Է ընդունել նախագահ Բաշար Ասադի կառավարման շարունակումը մինչեւ 2021 թվականին Սիրիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունները»:

«Այս որոշումը նահանջ Է ԱՄՆ-ի կողմից քանիցս կրկնված այն հայտարարություններից, որ Ասադի պաշտոնաթողությունը պետք Է դառնա խաղաղ կարգավորման բաղադրատարրերից մեկը»,-ընդգծում Է հանդեսը: Նրա գնահատման համաձայն, Վաշինգտոնի այս դիրքորոշումը պայմանավորված Է ամերիկյան վարչակազմի «սահմանափակ հնարավորություններով», արաբական երկրում ռազմական տեսանկյունից ստեղծված իրադրությամբ, ինչպես նաեւ «Սիրիայի դաշնակիցների հաջողություններով ի դեմս ռուսների, իրանցիների եւ «Հըզբոլլահ»-ի»: Հոդվածում նշվում Է, որ «օդից Ասադին աջակցություն ցուցաբերելու» Մոսկվայի որոշումը «բեկումնային պահ դարձավ» եւ թույլ տվեց Սիրիայի նախագահին՝ պահպանելու իշխանությունը:

Նյութում նշվում Է, որ ներկայում Ասադը վերահսկում Է Սիրիայի մեծ մասը, այդ թվում՝ խոշոր քաղաքներ: Բացի այդ, արձանագրվում Է, որ «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության խմբերն արդյունավետ չԷին»: «Նրանք ընդհարվում Էին միմյանց հետ եւ տրոհվում առանձին խմբակցությունների»,-ասված Է հրապարակման մեջ: Ընդդիմադիրների շարքերում այդպես Էլ չհայտնվեցին ազդեցիկ առաջնորդներ, որոնք կարող Էին դառնալ Ասադի այլընտրանքը:

Հրատարակության գնահատմամբ, ներկայում Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացում հանգուցային դեր Է խաղում «ազդեցիկ «եռյակը», որը ներառում Է Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան: Ընդսմին Վաշինգտոնը, ինչպես նշվում Է նյութում, «մի կողմ Է հրվել»: Հոդվածում պնդվում Է, որ ՄԱԿ-ի ղեկավարության ներքո կարգավորումը փոխարինվել Է «Աստանայի բանակցություններով»: Հանդեսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի պաշտոնատարները նաեւ անհանգստացած են այն բանից, որ Ասադը կարող Է «այս կամ այն ճանապարհով» շահել 2021 թվականի ընտրությունները Սիրիայում եւ «իշխանության գլուխ մնալ հետագա տարիներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ