Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հորդանանի խորհրդարանը պահանջել Է վերանայել Իսրայելի հետ կնքված հաշտության պայմանագիրը. Naharnet

Հորդանանի խորհրդարանը պահանջել Է վերանայել Իսրայելի հետ կնքված հաշտության պայմանագիրը. Naharnet

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել Է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:

Դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է Naharnet նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տեղեկատվությամբ՝ օրենսդիրներն այս որոշումն ընդունել են ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Հորդանանի միապետերը Երուսաղեմի կրոնական սրբավայրերի հովանավորներն են: Աբդալա Բ թագավորը դեկտեմբերի 7-ին հանդիպել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ եւ քննարկել «Երուսաղեմի եւ նրա բնակիչների պաշտպանության» անհետաձգելի միջոցները: Հաշիմյան Թագավորությունը դարձել Է Եգիպտոսից հետո երկրորդ արաբական պետությունը, որը 1994 թվականին հաշտության համաձայնագիր Է ստորագրել Իսրայելի հետ (պայմանագիրը կնքվել Է Վադի Արաբա ավանում), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]