Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը խաղաղ գործընթացը ետ կշպրտի «մթին ժամանակներ». Մոգերինի


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «կարող Է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել «մթին ժամանակներ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«ԱՄՆ-ի որոշումը կարող Է մեզ եւ ամբողջ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ շպրտել մթին ժամանակներ, որոնք մենք ավելի վաղ ապրել ենք,-ասել Է նա:-Այդ տարածաշրջանի իրադրությունն ուղղակիորեն ազդում Է ամբողջ աշխարհի անվտանգության վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ համաձայն չԷ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Մենք համաձայն չենք իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նախքան վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- ընդգծել Է Մեյը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ Է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել:

«Մենք կոչ ենք անում Պաղեստինի բոլոր ազատ մարդկանց դեկտեմբերի 8-ին մասնակցել «ցասման օրվան» եւ այդ օրը հայտարարել նոր ինտիֆադայի սկիզբ»,-նշել Է նա: Հանիայի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներին արդեն հրաման Է տրված պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած սպառնալիք»: ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք Է լուծվի կողմերի ուղղակի բանակցություններում:

«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ Է. ինչպես Ավստրիայի իշխանությունները, այնպես Էլ ԵՄ-ի իշխանություններն այն կարծիքին են, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք Է հստակեցվի կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում»,- ասել Է նա: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը հայտարարել Է Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել Է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել այդ քաղաք, պետք Է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից:

Քաղաքական գործչի խոսքով՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «լուրջ անհանգստություն Է առաջացնում», քանի որ ԱՄՆ-ի ղեկավարը «չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցնում Է» արաբական աշխարհին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ: Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6-ին դիմել Էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություներ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան, եւ Շվեդիան:

Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք Է հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Դեկտեմբերի 6-ին նա լրագրողներին հայտտարարել Է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող Է լուծվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք Է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ