Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Լոս Անջելեսում վտանգի՝ պատմության մեջ ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել հրդեհների պատճառով


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները վտանգի՝ երբեւԷ գրանցված ամենաբարձր մակարդակն են հայտարարել տարածաշրջանում բնական հրդեհների պատճառով: Լոս Անջելես քաղաքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին հայտնել Է CNN-ը: Նշվում Է, որ այժմ հրդեհները մոլեգնում են Կալիֆոռնիայի հարավային մասի չորս շրջաններում: Դրանցից տուժած տարածքների մակերեսն արդեն կազմել Է գրեթե 50 հազար հեկտար:

Ավելի վաղ նահանգի իշխանությունները կարգադրել են ավելի քան 200 հազար մարդու տարհանման մասին: CNN-ը նշում Է, որ տարհանվածների թվում են նաեւ Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանի բնակիչները, որտեղ մեծ թվով հոլիվուդյան հայտնիներ են ապրում:

Կրակի տարածումը նաեւ հանգեցրել Է Էլեկտրամատակարարման խափանումների: Նահանգի հարավում ավելի քան 260 հազար մարդ մնում Է առանց Էլեկտրականության:

Ինչպես նշել Է MarketWatch-ը, հոկտեմբերին Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնած անտառային հրդեհներից ունեցվածքի վնասման պատճառով ապահովագրական ընկերություններին ներկայացված փոխհատուցման վճարների գումարը գերազանցել Է 9 մլրդ դոլարի նշագիծը: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ անտառային հրդեհների պատճառած ամենազգալի վնասն Է:

Տուժել կամ ավերվել Է ավելի քան 21 հազար բնակելի շենք եւ 2,8 հազար բիզնես-օբյեկտներ, ինչպես նաեւ ավելի քան 6 հազար փոխադրամիջոց, հայտարարել Է պետական ապահովագրական տեսուչ Դեյ Ջոնսը: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ վնասը կազմել Է 9,4 մլրդ դոլար: Այս հաշվարկները հիմնված են 260 ապահովագրողներից ստեղծված տվյալների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ