Միջազգային

Նաթանյահուն հարվածով Է սպառնացել Սիրիային այնտեղ իրանական ռազմաբազաների հայտնվելու դեպքում. WSJ

2 րոպեի ընթերցում

Նաթանյահուն հարվածով Է սպառնացել Սիրիային այնտեղ իրանական ռազմաբազաների հայտնվելու դեպքում. WSJ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել Է, որ նրա երկրին հարված կհասցվի, եթե Դամասկոսը համաձայնություն տա իրանական ռազմաբազաներ տեղակայելու այնտեղ:

Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի՝ անունները չնշված ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջերս Սիրիայի ղեկավարին հասցեագրված այս նախազգուշացումը, հրատարակության կարծիքով, վկայում Է, որ Իսրայելը պատրաստ Է հրաժարվել իր չեզոք դիրքից, որը նա բռնել Էր Սիրիայում զինված հակամարտության բոլոր տարիների ընթացքում:

Թերթը նաեւ նշել Է, որ հիշյալ ուղերձն ուղարկվել Է նախքան հրթիռային հարվածը, որը, սիրիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Իսրայելի կողմից դեկտեմբերի 2-ին հասցվել Էր Դամասկոսի մերձակա ռազմաբազային, որը վերահսկվում Է իրանցիների կողմից: Իսրայելը չի հաստատել իր մասնակցությունն այդ ռմբակոծությանը, գրում Է Wall Street Journal-ը:

Միեւնույն ժամանակ, ինչպես ուշադրություն Է դարձնում հրատարակությունը, Նաթանյահուն այս միջադեպից մի քանի ժամ անց հայտարարել Է. «Մենք թույլ չենք տա, որ ռեժիմը, որը համառորեն ձգտում Է հասնել իսրայելական պետության ոչնչացման, «…», ռազմական առումով կարողանա ամրանալ Սիրիայում»: Թերթը նշել Է, որ Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել Նաթանյահուի նախազգուշացման վերաբերյալ հաղորդագրությանը: Նաեւ դեռեւս հայտնի չԷ, թե Ասադը պատասխանել Է արդյոք Իսրայելի առաջնորդի այդ ուղերձին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում