Ուկրաինական ճգնաժամի լուծումը կբարելավեր Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները. ԱՄՆ-ի դեսպան
2 րոպեի ընթերցում

«Ուկրաինայի իրադրությունը որոշակի բարդություններ Է ներկայացնում, բայց չԷ որ հենց Ուկրաինան Է, հնարավոր Է՝ այն միակ կարեւոր թեման, որը կարող Է նոր կյանք տալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին: Համենայնդեպս, այդպիսին Է այժմ ընկալումը ԱՄՆ-ում»,- հայտարարել Է Հանսթմանը:
Դիվանագետը նաեւ ընդգծել Է, որ հենց «այդ խնդրում Է պատժամիջոցներից ազատվելու բանալին, թեկուզեւ մասնակիորեն»:
ԱՄՆ-ի դեսպանը նշել Է, որ երկրների միջեւ վստահությունը «զրո Է» ոչ միայն Ուկրաինայի արեւելքի իրադրության, այլեւ «ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին միջամտության պատճառով»: «Կարծում եմ՝ Ռուսաստանում թերագնահատում են, թե դա ինչ ազդեցություն գործեց ինչպես բուն ընտրությունների, այնպես Էլ այն մարդկանց վրա, որոնք հետաքրքրվում Էին դրանցով, հետեւում Էին ընտրական գործընթացին»,- ասել Է Հանսթմանը: Նրա համոզմամբ՝ «միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ հարաբերություններն ընկան այսչափ ցածր մակարդակ, սակայն հարաբերությունների պաղելու սկզբնապատճառը Ուկրաինայի իրադրությունն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: