Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Տավուշում հայտնաբերված կնոջ դիակի վրա բռնության հետքեր կան. հարուցվել է քրգործ

Տավուշում հայտնաբերված կնոջ դիակի վրա բռնության հետքեր կան. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության  հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հագուստներ և այլ իրեր:

Փորձագետների հետ կատարված դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի հատվածում։

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ սպանության դեպքի առթիվ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատակենսաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am