Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Թմրամիջոցներ պատրաստելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

Թմրամիջոցներ պատրաստելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am