Միջազգային

Brexit-ի ստույգ ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրա իրագործման հարցում. Մեյ

1 րոպեի ընթերցում

Brexit-ի ստույգ ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրա իրագործման հարցում. Մեյ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում: Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել Է իր հոդվածում, որը նոյեմբերի 10-ին հրապարակել Է Daily Telegraph թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թող ոչ մեկը չկասկածի մեր մտադրության հարցում եւ հարցականի տակ չդնի մեր որոշումը, Brexit-ը կատարվում Է»,- գրել Է վարչապետն՝ ընդգծելով, որ, օրենսդրության մեջ կառավարության առաջարկած ուղղման համաձայն՝ «Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից կհեռանա 2019 թվականի մարտի 29-ին Գրինվիչի ժամանակով ժամը 23:00-ին»: ԵՄ-ից դուրս գալու օրինագիծն այս խորհրդարանի ամենակարեւոր օրենսդրական ակտն Է, քանի որ այն կարեւոր Է սահուն եւ կարգավորված Brexit-ի ապահովման համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում