Սաուդյան արքայազներից տրիլիոն դոլար կբռնագրավեն թագավորության ֆինանսները կարգի բերելու համար
1 րոպեի ընթերցում

Կասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում Է արտասահմանում, ինչը դժվարացնում Է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Բայց այդ գումարի նույնիսկ մի բաժինը կարող Է կարգի բերել Սաուդյան Արաբիայի ֆինանսները: Նավթի ցածր գների տեւական ժամանակաշրջանը կառավարությանը հարկադրել Է փոխառություններ վերցնել միջազգային շուկայում, ինչպես նաեւ օգտագործել պահուստային ֆոնդերի միջոցները, նշում Է The Wall Street Journal-ը:
Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն Է, հայտնել Է հրատարակության զրուցակիցը: Թագավորության կենտրոնական բանկն արդեն սառեցրել Է «հետաքրքրություն ներկայացնող» քաղաքացիների հաշիվները: Նոյեմբերի 5-ին թագավորությունում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են 11 արքայազն եւ մի քանի տասնյակ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: