1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերը պայմանավորվել են ակտիվացնել միջպետական կապերը

Հայաստանի և Ուզբեկստանի վարչապետերը պայմանավորվել են ակտիվացնել 
միջպետական կապերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումներըԱյս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:

Հայաստանի վարչապետը հատկապես կարևորել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծման, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերին:

Կարեն Կարապետյանը և Աբդուլա Արիպովը պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, որը կհանգեցնի երկու երկրների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացմանը:

Այսօր երեկոյան նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]