Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ու հանձնաժողովի անդամները Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Նիկոլայ Ռիժկովն ու ռուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 
Հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ դեռեւս դպրոցական տարիներից է տեղեկացված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին։
Նա նաեւ նշել է, թե մեկ բան է լսելն ու ընթերցելը, մեկ այլ բան՝ Ծիծեռնակաբերդում լինելը: «Հայաստան ժամանող յուրաքանչյուր պատվիրակություն պարտավոր է գալ ու խոնարհվել հայ ժողովրդի այս սրբավայրում»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]