Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Թուրքիայի հետ Ս-400-ի շուրջ գործարքի արժեքը գերազանցում Է 2 մլրդ դոլարը


ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում Է 2 մլրդ դոլարը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Թուրքիայի հետ Ս-400-ի շուրջ գործարքի արժեքը կազմել Է ավելի քան 2 մլրդ դոլար»,- ասել Է նա՝ չճշտելով այլ մանրամասներ: Ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պարտավորագիր են ստորագրել Ս-400-ի մատակարարման վերաբերյալ, եւ այն պատրաստվում Է կատարման: Ավելի ուշ նա պատմել Է, որ Թուրքիան արդեն կանխավճար Է մուծել այդ համակարգերի համար:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել Է, որ Ս-400 համակարգերի մատակարարումները կսկսվեն երկու տարվա ընթացքում: Ս-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ Է: Այն նախատեսված Է օդուժի, թեւավոր ու բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, կարող Է օգտագործվել ցամաքային օբյեկտների դեմ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ