Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պատասխանն ավելի ցավոտ է լինելու. Լևոն Մնացականյանը՝ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին

Պատասխանն ավելի ցավոտ է լինելու. Լևոն Մնացականյանը՝ Ադրբեջանի կողմից 
հրադադարը խախտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում որոշակի լարվածություն կա, որը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածության հետ՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, միանշանակ, ավելի ցավոտ պատասխան է լինելու: «Երեկ մենք չենք պատասխանել, քանի որ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա: Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցչի հետ և այս հարցերը քննարկելու ենք նրա հետ»,- ասել է Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am