Միջազգային

Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների եւ իրաքցի ուժայինների միջեւ

1 րոպեի ընթերցում

Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների եւ իրաքցի ուժայինների միջեւ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ, ինչի մասին հայտնել Է Rudaw տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրկուկից հյուսիս-արեւմուտք գտնվող բնակավայրերից մեկին:

Քուրդ զինվորականների ներկայացուցիչները հեռուստաալիքին հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել Է «դիմագրավել հարձակումը» եւ «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում Է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»:

Զոհվածների ու վիրավորների մասին չի տեղեկացվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում