Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը հրաժարվեց ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը հանրակցությանը

Եվրամիությունը հրաժարվեց ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը հանրակցությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում Է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել Է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված Էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ առաջարկությամբ հանդես Է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք դիմել են Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու եւ անդամակցությանը նպատակամղված օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:

Այդ առաջարկությունը հիմնվում Է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին:

Հաջակցություն ֆինանսավորման դադարեցման հանդես Է եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով լրագրողներին հայտնել Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «դե ֆակտո սառեցված են» եւ նրա անդամակցության համար նախատեսված միջոցները պետք Է վերաբաշխվեն այլ կարիքների համար: Գերմանիայի կանցլերն, այդուհանդերձ, հայտնել Է, որ Թուրքիայի հետ բանակցությունների անհապաղ դադարեցման հարցում «մեծամասնություն չկա»:

Ինչպես նշում են դիտորդները, ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի հարցի վերաբերյալ մանրամասնություններ եւ գագաթնաժողովի որոշումներ չկան, դրանում միայն հիշատակվում Է, որ «ԵՄ-ն քննարկել Է Թուրքիայի հետ հարաբերությունները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]