Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության Է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի դեպքերից հետո

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության Է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի 
դեպքերից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն Է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:

Հոկտեմբերի 18-ին մամուլի համար հրապարակված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից եւ տարաձայնությունները կարգավորել սահմանադրական ճանապարհով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհրդի անդամները կոչ են արել կողմերին՝ ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից, ներառյալ ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքը, եւ կառուցողական երկխոսություն սկսել Իրաքի Սահմանադրության հիման վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի ԱԽ-ն կարեւորել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ջանքերի շարունակումը եւ աջակցություն Է հայտնել իրաքյան կողմերի միջեւ երկխոսության հաստատմանն ուղված ՄԱԿ-ի ջանքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am