Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայում հայտարարել են, որ «չեն ընկրկի» անկախության ձգտումից

Կատալոնիայում հայտարարել են, որ «չեն ընկրկի» անկախության ձգտումից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Կատալոնիայի Ժեներալիտետի արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերի 18-ին Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան հաստատել Է, որ Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կատալոնիայի ինքնակառավարման կասեցման դեպքում, Ռոմեւան ասել Է. «Ի՞նչ տեղի կունենա վաղը: Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ՝ ինչ իրադրություն կլինի վաղը»: «Նրանք մշտապես սպառնում են մեզ: Նրանք արդեն անօրինականորեն խախտում են Սահմանադրության այդ հոդվածը»,-ասել Է Ռոմեւան, հայտարարելով, որ Մադրիդն արդեն միջամտում Է Կատալոնիայի կառավարության ֆինանսավորմանը եւ փորձում Է փոխել Կատալոնիայի ոստիկանության ղեկավարին:

«Եթե նրանք դա անեն, արդյոք մենք կընկրկենք: Պատասխանն Է՝ ոչ: Մենք այլընտրանք չունենք»,-հայտարարել Է կատալոնական կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]