Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մոլորակի 2,5 հազար հարուստների կարողությունը համադրելի Է 150 երկրների միագումար ՀՆԱ-ի հետ. ՄԱԿ

Մոլորակի 2,5 հազար հարուստների կարողությունը համադրելի Է 150 երկրների միագումար ՀՆԱ-ի հետ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում Է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի Է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի ազգաբնակչության բնագավառի հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Քոլոջը՝ ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը: Դրանում մեծ ուշադրություն Է դարձվում սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին:

«Այսօրվա դրությամբ աշխարհի 2473 միլիարդատերերի կարողությունը հավասար Է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի միագումար համախառն ներքին արդյունքին»,-ասել Է Քոլոջը: UNFPA-ի զեկույցում ներկայացված են Wealth-X վերլուծական ընկերության տվյալները, որը մոլորակի բոլոր միլիարդատերերի ֆինանսական ակտիվները գնահատել Է ավելի քան 7,7 տրլն դոլար:

«Դա նշանակում Է, որ այն ժամանակ, երբ առանձին արտոնյալ տնատիրություններ միլիարդավոր դոլարների բյուջե են տնօրինում, հարյուր միլիոնավոր ընտանիքներ դժվարությամբ են գոյատեւում օրական 1,25 դոլարից պակաս գումարով: Ամենահարուստների ու ամենաաղքատների միջեւ խորացող անդունդը ոչ միայն անարդար Է, այլեւ վտանգի Է ենթարկում տնտեսությունը, համայնքներին ու պետություններին»,-ասված Է փաստաթղթում:

Քոլոջը նշել Է, որ պետությունների միջեւ անհավասարությունը «ընդհանուր առմամբ կրճատվում Է», սակայն այն «խորանում Է բուն երկրների ներսում, հատկապես զարգացող»: UNFPA-ի զեկույցի հրապարակումը համընկել Է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվան, որը նշվում Է հոկտեմբերի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am