Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իսպանիայում կալանքի տակ են վերցրել Կատալոնիայի անկախության շարժման երկու առաջնորդների

Իսպանիայում կալանքի տակ են վերցրել Կատալոնիայի անկախության շարժման երկու առաջնորդների
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում դատարանը կալանքի տակ Է վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն Է վարվում խռովության գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սանչեսը եւ Կույշարտը մեծ դեր են խաղացել Կատալոնիայի՝ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի կազմակերպման գործում, որը Իսպանիայի կառավարությունն անօրինական Է ճանաչել:

Նրանց ձերբակալումը բողոքի մի շարք ակցիաների Է հանգեցրել Կատալոնիայում: Ջորդի Սանչեսը գլխավորում Է Կատալոնիայի Ազգային ասամբլեան, կազմակերպություն, որը հանդես Է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անջատվելու օգտին: Ջորդի Կույշարտը Omnium Cultural կազմակերպության ղեկավարն Է: Նրանք երկուսն Էլ նախօրյակին Մադրիդում դատարանի առաջ են կանգնել սեպտեմբերի 20-ին Բարսելոնայում բողոքի ակցիայի գործով, երբ բազմությունը քաղաքացիական գվարդիայի սպաներին արգելափակել Էր Բարսելոնայի շենքերից մեկում: Սանչեսի եւ Կույշարտի ձերբակալման վերաբերյալ նորությանն ի պատասխան , Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ում գրել Է. «Իսպանիան ձերբակալել Է Կատալոնիայի քաղաքացիական հասարակության ղեկավարներին խաղաղ ցույցեր կազմակերպելու համար: Ցավոք, մենք դարձյալ քաղբանտարկյալներ ունենք»:

Տեսագրության մեջ, որն արվել Է դատարանում Կույշարտի հայտնվելուց առաջ եւ Twitter-ում հրապարակված Է նրա ձերբակալումից հետո, Կույշարտը խորհուրդ Է տալիս իր կողմնակիցներին՝ «երբեք չկորցնել հույսը, քանի որ Կատալոնիայի ժողովուրդը վաստակել Է իր ապագան»:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները պահանջում են ազատել իրենց առաջնորդներին եւ մտադիր են շարունակել բողոքի ակցիաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]