Ռախոյը Կատալոնիայի ղեկավարին առաջարկել Է ելույթ ունենալ Իսպանիայի խորհրդարանում
2 րոպեի ընթերցում

«Ես վերստին կոչ եմ անում ձեզ՝ ելույթ ունենալ խորհրդարանում եւ ձեր պահանջները ներկայացնել ազգային ինքնիշխանության օրինական ներկայացուցիչներին»,-ասված Է նամակում, որը Իսպանիայի կառվարության նախագահը հոկտեմբերի 16-ին ուղարկել Է Ժեներալիտետի ղեկավարին:
Իսպանիայի վարչապետը հիշեցրել Է, որ Պուչդեմոնն «առայժմ ժամանակ ունի հստակ ու պարզորոշ պատասխանել» այն հարցին, որը նրան տրվել Է անցած շաբաթ՝ հռչակվել Է արդյոք Կատալոնիայի անկախությունը: «Առայժմ ձեր ձեռքում Է ինստիտուտների նորմալ եւ օրինական գործառման ժամանակաշրջանն սկսելը, ինչի մասին խնդրում են բոլորը: Հակառակ դեպքում՝ դուք կլինեք Սահմանադրության կիրառման միակ պատասխանատուն»,-գրել Է Ռախոյը՝ նկատի ունենալով Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս կասեցնել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:
Ռախոյը նաեւ հայտարարել Է Ժեներալիտետի ղեկավարին, որ «Կատալոնիայի անունից երկխոսության կոչերը, երբ դուք հրաժարվում եք խոսել այդ հասարակության մեծ մասի հետ», հավաստի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: