Միջազգային

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Ժեենբեկովը կշարունակի Աթամբաեւի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Ժեենբեկովը կշարունակի Աթամբաեւի բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում Է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր Է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, Ժեենբեկովը հայտարարել Է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

«Ես կփորձեմ պահպանել վերջին վեց տարում ձեռքբերվածը, շարունակել սկսված բարեփոխումները եւ սկսել նորերը»,- ասել Է նա:

Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել Է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել Է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Հանրապետություն-Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օմուրբեկ Բաբանովը, որի օգտին քվեարկել Է ավելի քան 560 հազար ընտրող: Մնացած թեկնածուները, իսկ նրանք ընդհանուր առմամբ 11-ն Էին, զգալիորեն հետ են մնացել առաջատարներից:

ԿԸՀ-ում նշել են, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում