Միջազգային

Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատում ներկայացնել Իրանի կողմից միջուկային համաձայնագրին հետևելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատում ներկայացնել Իրանի կողմից միջուկային համաձայնագրին հետևելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հաստատել, որ Իրանը հետևում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խոսքը Իրանի կողմից միջուկային համաձայնագրին հետևելու մասին Կոնգրեսին տրվող ֆորմալ հաստատման մասին է, որը հիմնված է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրերի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ներքին օրենսդրության վրա:

«Ես հայտարարում եմ, որ մենք չենք կարող և չենք անի նման հաստատում»,- ասել է Թրամփը ամերիկացիներին ուղղված ուղերձում՝ պարզաբանելով, որ ամերիկյան օրենքի նորմերը ենթադրում են, որ նախագահի կողմից Կոնգրեսին նման հաստատում պետք է լինի յուրաքանչյուր 90 օրը մեկ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում