Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի. Ալի Լարիջանի

Միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները կհանգեցնեն քաոսի. Ալի Լարիջանի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանին կարծիք Է հայտնել, որ իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի գործողությունները եւ Իրանի ու Ռուսաստանի դեմ նրա պատժամիջոցների քաղաքականությունը կարող են քաոսի հանգեցնել միջազգային հարաբերություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարծես թե նրանք ինչ-որ շարժումներ են սկսել, որոնք վերջին հաշվով խառնաշփոթության կհանգեցնեն միջազգային ասպարեզում,-նշել Է Իրանի խորհրդարանի ղեկավարը ՌԴ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինի հետ հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում:-Դրա վկայությունն այն պատժամիջոցներն են, որոնք նրանք սահմանել են Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք նրանք վերջերս սկսել են ձեռնարկել Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունների կապակցությամբ»:

Նա նաեւ հայտարարել Է, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ գործարքից ոչինչ չի մնա: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am