Վրաստանի նախագահը ներում շնորհեց 226 դատապարտյալների
15:45, 12 Հոկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փաստաթուղթ Է հրապարակել 226 դատապարտյալների ներում շնորհելու մասին, որոնց թվում կան կանայք ու դեռահասներ: Այդ մասին հոկտեմբերի 12-ի ճապազրույցում հայտնել Է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ընդամենը սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը համաներման հանձնաժողովը քննարկել Է 1406 դատապարտյալների գործեր: Նախագահը համաներման վերաբերյալ որոշումն ընդունել Է հանձնաժողովի անդամների հանձնարարականների հիման վրա: «Բանտային հիմնարկություններն այսօր իսկ կլքի 141 մարդ, իսկ 85 դատապարտյալների պատիժը թեթեւացված Է»,-նշել Է Կորիձեն:
Համաներման ակտը վերաբերել Է 13 կանանց ու երկու դեռահաս դատապարտյալների: 13 կանանցից 12-ն այսօր իսկ կազատվեն բանտերից, իսկ մեկի պատիժը թեթեւացված Է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում