Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսպանիայում կուսումնասիրեն Սահմանադրության բարեփոխման հնարավորությունը Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար

Իսպանիայում կուսումնասիրեն Սահմանադրության բարեփոխման հնարավորությունը Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտության շուրջ՝ Կատալոնիայի ճգնաժամը հաղթահարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սանչեսը հոկտեմբերի 11-ին հայտնել Է լրագրողներին:

«Որոշումը, որին մենք եկանք վարչապետի հետ, քաղաքական ճանապարհ, սահմանադրական բարեփոխման ճանապարհ բացելու մասին Է»,-նրա խոսքը մեջբերել են արեւմտյան ԶԼՄ-ները:

Սոցիալիստների կուսակցության ղեկավարը հավելել Է, որ այդ բարեփոխման քննարկումը վերաբերելու Է այն բանին, թե ինչպես «Կատալոնիան կարող Է մնալ Իսպանիայում, այլ ոչ թե լքել այն»:

Հոկտեմբերի 10-ի երեկոյան Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, հայտարարելով, որ այն դեռեւս ուժի մեջ չի մտնում:

«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում Է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված Է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»: Տեքստում նաեւ հռչակվում Է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»: Ենթադրվում Է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք Է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն: Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել Է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը: Ինչպես հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, եթե ինքնավարությունը հանդես Է եկել Իսպանիայից անջատվելու օգտին, Մադրիդը մտադիր Է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը եւ Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից: Նրա խոսքով՝ ժեներալիտետի պատասխանով պայմանավորված կլինի այն որոշումը, որը կառավարությունը կընդունի առաջիկա օրերին: Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել Է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես Է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին:

Կենտրոնական իշխանությունը փորձել Է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել Է 893 մարդ: Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]