Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի ղեկավարն ստորագրեց անկախության հռչակագիրը

Կատալոնիայի ղեկավարն ստորագրեց անկախության հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները հոկտեմբերի 10-ի երեկոյան ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Ստորագրման արարողությունից արված լուսանկարը զետեղված Է Twitter-ում կատալոնական կառավարության պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիմնում ենք Կատալոնիայի Հանրապետությունը՝ որպես անկախ եւ ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»,- ազդարարում Է փաստաթղթի տեքստը, որը վերնագրված Է «Կատալոնիայի ժողովրդական ներկայացուցիչների հռչակագիրը»:

Տեքստում նաեւ հռչակվում Է «Անցումային շրջանի մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանրապետության դատական եւ հիմնարար ինստիտուտների համար»: Կատալոնիան նաեւ կոչ Է անում «միջազգային հանրակցությանը եւ Եվրամիությանը՝ միջամտել, որպեսզի դատապարտվեն քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների խախտումները, եւ ուղեկցել իսպանական պետության հետ Կատալոնիայի բանակցային գործընթացը՝ դառնալով դրա վկան»: «Կոչ ենք անում պետություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել Կատալոնիայի Հանրապետությունը որպես անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված Է փաստաթղթում:

Ենթադրվում Է, որ հաստատման համար փաստաթուղթը պետք Է քվեարկության դրվի խորհրդարանում, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Բարսելմոնայի եւ Մադրիդի բանակցություններն անհաջողության մատնվեն: Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, մեկնաբանելով կատալոնական իշխանությունների գործողությունները, հայտարարել Է, որ Պուչդեմոնը պետք Է վերադառնա իրավունքի ուղուն, եթե բանակցություններ Է ցանկանում: Հոկտեմբերի 11-ին իսպանական կառավարությունը նիստ Է գումարելու, որպեսզի որոշում ընդունի իր հետագա գործողությունների վերաբերյալ:

Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել Է հոկտեմբերի 1-ին, քվեարկածների ավելի քան 90 տոկոսը հանդես Է եկել Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալու օգտին: Կենտրոնական իշխանությունը փորձել Է խանգարել հանրաքվեի անցկացմանը՝ այդ թվում՝ կիրառելով ուժային մեթոդներ: Տուժել Է 893 մարդ: Մադրիդը չի ճանաչում կատալոնացիների կամաարտահայտման արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]