Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կատալոնիան շարունակելու է անկախության ուղիով, սակայն առկախում է դրա հռչակումը. Կատալոնիայի առաջնորդ

Կատալոնիան շարունակելու է անկախության ուղիով, սակայն առկախում է դրա 
հռչակումը. Կատալոնիայի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղիով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պուչդեմոնը շեշտեց, որ այս պահը պատմական է Կատալոնիայի համար:

«Քվեատուփն ասել է «Այո» անկախությանը, և դա է այն կամքը, որով ես առաջ եմ շարժվելու: Ես ցանկանում եմ հետևել Կատալոնիայի ժողովրդի կամքին, իսկ դա անկախ պետություն դառնալն է: Այսօր ես ստանձնում եմ Կատալոնիայի՝ հանրապետական կառավարման ձևով անկախ պետություն դառնալու մանդատը»,- հայտարարեց Պուչդեմոնը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ վերջին շրջանում երկխոսության և բանակցությունների կոչեր են հնչել աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ առաջնորդների, Նոբելյան մրցանակակիրների և այլ հարգարժան անձանց կողմից, և այդ կոչերը պետք է հարգվեն:

«Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենք խելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը:

2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 90.18 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Մադրիդը չի ճանաչել հանրաքվեի փաստն ու արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am